среда, 22 января 2014 г.

Պարույր Սեվակ - Մարդը ափի մեջ (վերլուծություն)

Ընթերցելուվ Պարույր Սեվակի մարդը ափի մեջ ժողովածուն հավանեցի մի քանի բանաստեղծություններ: Օրինակ` Ուզում եմ, Նախանձում եմ, Մեռնել, Վիճում եմ:
Այս 4 բանաստեղծությունները շատ մատչելի էին գրված, կարդալիս չէիր կարողանում կտրվել այդ բանաստեղծություններից: Կարող եմ տողեր առանձնացնել բանաստեղծություններ:



Ուզում եմ-ից առանձնացրել եմ հետևիալ տողերը՝
Եթե երգել՝
Այնպե՛ս երգել, որ մտքի մեջ չմտածեն. «Հոգի հանեց»:
Եթե գրկել՝
Այնպե՛ս գրկել, որ նվաղեք իրար գրկում:
Եթե հարգել՝
Այնպե՛ս հարգել, որ քծնանքի չվերածվի:
Եթե փրկել՝
Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի:
Ու թե պառկել՝
Այնպե՛ս պառկել, որ խափանվի տանկի՛ ճամփան,
ոչ թե հրշեջ մեքենայի:
Նախանձում եմ՝
Ես նախանձում եմ նրանց բոլորին,
Ովքեր ապրում են հավատով խորին,
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում,
Ում դեմ են ելնում, ում համար փայլում,
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա,
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա,
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում,
Հանուն ի՛նչ բանի կյանքերն են զոհում…
Մեռնել՝
Եթե մեռնե՜լ…
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից…
Վիճում եմ՝
Ես վիճում եմ,
մե՜կ է՝ ո՛ւմ հետ,
Ինքս ի՞նձ հետ,
Թե՞ ուրիշի։
Իսկ դու մի պահ ակա՛նջ արա
Ու լա՜վ հիշիր։
Մարդը ափի մեջ ժողովածուի բանաստեղծություններից չեմ հավանել <<Մի պահ մեծամտում եմ>> բանաստեղծությունը: Այդ բանաստեղծությունը կարծես ուղղակի տեղ է զբաղեցնում այդ ցուցակում: Կարդալիս ուզում էի 1 վայրկյան շուտ վերջանար:


Комментариев нет:

Отправить комментарий